суббота, 27 июля 2013 г.

8 հիանալի գրազ՝ փաբերի համար


Գրազը զուտ տղամարդկային զբաղմունք է: Ճիշտ է, այն մի քիչ երեխայական է ու հասուն մարդուն ոչ այնքան հարիր, բայց դե մի տեսակ մտել է մեր կենսակերպի մեջ ու խոր արմատներ է գցել: Բոլորն էլ սիրում են գրազներ, հատկապես երբ այդ գրազներից հաղթող են դուրս գալիս: Այս անգամ ձեզ կներկայացնեմ 8 հիանալի գրազ՝ հատուկ փաբերի համար:


1. Ծխացող մատներ

Ամենայն հավանականությամբ, եթե դու առաջարկես մեկին ասենք 5000 դրամի վրա գրազ գալ, որ կարող ես մատներդ այնքան շփել իրար, որ դրանք ծուխ արձակեն, ապա այդ մեկը սիրով կհամաձայնվի: Եվ շատ իզուր...




2. Վիսկին ջուր դարձնել

Հիսուսը կարողանում էր ջուրը գինի դարձնել, իսկ դու գրազ արի, որ կարող ես վիսկին ջուր դարձնել: Ցույց տուր այդ մարդկանց գիտության ուժը...




3. Կոպեկ, շիշ և ատամի չոփ

Այս գրազի իմաստը հետևյալում է. կոպեկը մտցնել շշի մեջ` առանց ձեռք տալու շիշը, կոպեկը կամ ատամի չոփը: Չիմացող մարդը կմտածի, որ դա անհնար է, և իհարկե կսխալվի ու կպարտվի...





4. Կրկնիր իմ հետևից

Բավականին զվարճալի գրազ, որը կարող եք անել ձեր ընկերների հետ: Պարզապես ասա, որ կարող ես գրազ գալ, որ նա չի կարողանա կրկնել այն, ինչ դու ես անում:Ճ




5. 3 գավաթ գարեջուրն ավելի արագ, քան երեք բաժակ օղին

Սա հայտնի գրազներից ամենահներից ու ամենազվարճալիներից մեկն է: Առաջարկիր ընկերոջդ գրազ գալ, որ դու 3 գավաթ գարեջուրն ավելի արագգ կխմես, քան նա՝ երեք բաժակ օղին, և միակ նախապայմանն այն է, որ դուք իրավունք չունեք ձեռք տալ հակառակորդի բաժակին:



6. Կրակայրիչը՝ շշի տակից

Կրակայրիչը գտնվում է շշի տակ, որը դրված է բերանով դեպի ներքև: Դու հավաստիացնում ես, որ կարող ես այնպես հանել կրակայրիչը շշի տակից, որ շիշը մնա նույն դիրքում, չընկնի, ու դու չբռնես այն: Խնդրեմ, դա անելու մի քանի տարբերակ:



7. Կոպեկը՝ թակարդում

Այս ֆոկուսի համար ձեզ պետք կգան մեկ տուփ լուցկի, կրակայրիչ և մետաղադրամ: Մետաղադրամը պետք է ազատել լուցկիների «գերությունից», ընդ որում այնպես, որ լուցկիները չընկնեն, և դու էլ չդիպչես դրանց: Ի դեպ, այս գրազի լուծումը շատ նուրբ է և հաճույք կպատճառի անգամ պարտվողին:



8. Ցատկոտող ատամի չոփ

Այս հնարքի էությունը նրանում է, որ դու պետք է գրազ գաս, որ եթե իրար միացնես երկու ատամի չոփ, ապա դրանցից մեկը կսկսի թռչկոտել: Սպիտակ տենդի տեսի՞լք է հիշեցնում, դե ուրեմն նայեք.

0 Մեկն.:

Отправить комментарий