суббота, 27 июля 2013 г.

Ջասթին Բիբերը հյուրանոցի պատշգամբից թքել է երկրպագուների վրա

Կանադական երգիչ Ջասթին Բիբերը նորից հայտնվել է սկանդալի կենտրոնում:
The Sun պարբերականի փոխանցմամբ, Բիբերը Տորոնտոյում Hazelton Hotel-ի պատշգամբից թքել է իր երկրպագուների վրա: Մինչ երգիչը պատշգամբում ընկերների հետ զվարճանում էր, երկրպագուները ներքեւից լուսանկարում էին իրենց կուռքին: Սակայն միջադեպից հետո նրանք «պայթեցրել են» համացանցը՝ վիրավորելով Բիբերին:
Justin Bieber and pals take picture
Pop brat Justin Bieber guffaws at stunt
Beliebers gather below Justin's balcony
Bieber's hotel

Երգչին անվանել են «ծաղրածու», «գարշելի», «ապուշ»:
Հիշեցնենք, որ Բիբերն առաջին անգամ չի հայտնվում սկանդալի կենտրոնում: Ավելի վաղ նրա հարեւանները դիմել էին ոստիկանություն՝ դժգոհելով, որ երգիչն իր Ferrari-ով մեծ արագությամբ երթեւեկել է տան շուրջ: Իսկ Օհայոյի DJ-ներից մեկը հայտարարել էր, թե ակումբներից մեկում կազմակերպված երեկույթի ժամանակ Ջասթինը թքել է իր դեմքին:
Իր հերթին ամերիկյան դերասանուհի եւ երգչուհի Մայլի Սայրուսը Ջասթին Բիբերին խորհուրդ էր տվել «դադարել հիմա լինել»: 20-ամյա Մայլին կարծում է, որ Բիբերն ինքնահավան է եւ անցնում է նորմալ վարքագծի բոլոր սահմանները:
«Վերջերս ես զրուցում էի Ջասթինի հետ եւ ասացի, որ մարդիկ նրա համար չեն խելագարվում: Նա իրեն համարում է աստղ, ում կարելի է անել սրտի ուզածը: Բայց Բիբերը պետք է զգույշ լինի: Ամսվա սկզբին նա ռեստորանում բոլորի ներկայությամբ միզել է աղբարկղում, հետո մեքենաներ է գնել, ինչ-որ գույն ներկել: Նա պետք է դադարի հիմարություններ անել: Բիբերը մարդկանց չի հետաքրքրում: Մարդկանց դուր է գալիս երաժշտությունը: Եթե Ջասթինը երաժշտության մեջ այլեւս ասելիք չունի, ստիպված է անընդհատ ինչ-որ բան անել՝ թերթերի առաջին էջերում մնալու համար: Ես նրան մշտապես ընկերական խորհուրդներ եմ տալիս, բայց նա չափազանց հիմար է եւ չի լսում ինձ: Նա պատրաստ չէ աստղ լինել: Ջասթինը պետք է հանգստանա եւ լավ մտածի»,- նշել է Սայրուսը:

0 Մեկն.:

Отправить комментарий