суббота, 27 июля 2013 г.

«Նոր Ալիք»-ի սկանդալները

 «Իսկ Ռուսաստանում, գիտեք ոնցա` սենցա-նենցա...» Ռուսաստանի հետ համեմատությունները  նախկին ԽՍՀՄ երկրներում ԽՍՀՄ փլուզուզումից 22 տարի անց էլ ակտուալ են, առիթ-անառիթ համեմատություններ, ընդ որում, ռուսականը միշտ լավն է, օրինակելի: Ռուսական համերգները.« Այ համերգը սենցա լինում», «Այ երգիչը սենցա լինում»: Ինչ-որ անիմաստ ստերեոտիպեր, որ վաղուց արդեն հնացել են....Այս օրերին Ռուսաստանում ընթանում է «Նոր Ալիք» երգի մրցույթը, ռուսական ամենահեղինակավոր աստղերի, հեռուստահաղորդավարների, երաժիշտների մասնակցությամբ: Առաջին սկանդալը, որ գրանցվել է մրցույթի օրերին կապված է կենդանի ձայնով երգելու նոր օրենքի հետ: Շատ ռուս աստղերի համար սա իսկական աղետ է դարձել և համերգի նախօրեին գրեթե կեսից ավելի կրճատվել է համերգին մասնակցող երգիչների ցուցակը: Նույնիսկ «Նոր Ալիք» 2003-ի հաղթող Անաստասիա Ստոցկայան ստիպված է եղել փոխել երգն ու կրճատել պարային հատվածը, որպեսզի կարողանա կենդանի երգել:

Նույն այդ Ռուսաստանում «Նոր Ալիքը» սկսվել և շարունակվում է ընթանալ բազմաթիվ այլ սկանդալներով: Մասնավորապես, Ռայմոնդ Պաուլսը, որ մշտապես եղել է «Նոր Ալիք» մրցույթի ժյուրիի անդամ և գլխավոր կազմակերպիչներից մեկը, այս տարի հայտարարել է, որ մրցույթն այլևս չի համապատասխանում իր երաժշտական ճաշակին և հրաժարվել է Յուրմալա գալ: Նրա փոխարեն Իգոր Կրուտոյի նախաձեռնությամբ ժյուրիի կազմում է ընդգրկվել իտալացի երգիչ Տոտո Կուտունյոն: Սակայն մրցույթի երկրորդ օրը  մրցույթին ոչ սթափ ներկայանալու պատճառով ժյուրիի կազմից հեռացվել է նաև Տոտո Կուտունյոն: «Նոր Ալիքը» շարունակվում է, սպասենք հետագա զարգացումներին:


Նյութը՝ operativ.am կայքը: Շնորհակալություն դիտման համար: 

0 Մեկն.:

Отправить комментарий