<Չենք վճարելու 150 դրամ> բողոքի ակցիան մեռնում է, մեռնում է աչքներիս առաջ, մեռնում է անմիջապես առաջին հաղթանակից հետո: Սարսափելի բան է, երբ լավ բանը մեռնում է, ողբերգական է, երբ լավը ինքնասպան է լինում, ու արդեն կարևոր չէ մահը գիտակցական է, թե.. նրբորեն հրամցված: Արագ ու, այնուամենայնիվ, ինչ-որ մեկի հաշվարկված քայլ քայլ է մեռնում, մեռնում է արեգների բազմերեսանի վարքագծերին զուգնընթաց, <արբունքի չհասած> երիտասարդների գոռում-գոչյունների հնչերանգների ներքո, կիսագրագետ երիտասարդության չմոտիվացված պորտապարերի ուղեկցությամբ.. և այլն, և այլն:
Ակամա, են <անասուն>` երբեք ոչինչ չասող Ալիկ Սարգսյանի արտահայտությունը հիշեցի` <հեղափոխությունն իր ծոցում կխեղդեմ>. Սատանան տանի, հիմա հեղափոխությունն ինքնուրույն իր ծոցում խեղդվում է, կրկնում եմ, աչքներիս առաջ. օրը ցերեկով ու նաև երեկոյան, ու նաև գիշերը` մթության քողի տակ: Հաստատուն քայլերով ԻՆՔՆԱԽԵՂԴՎՈՒՄ Է. հետևությունները թողնում եմ բոլորին, իսկ ես անկեղծ հոգու ցավ ու տարակուսանք եմ զգում հիմա:
Նյութը՝ 1in.am կայքը
0 Մեկն.:
Отправить комментарий